azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ուժեղացված ստուգայց` Արմավիրում և Արագածոտնում

ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման մշտադիտարկումների շրջանակն այսօր ընդգրկել է խմիչքի, պահածոների խոշոր արտադրություններ՝ Արմավիրի մարզում, բժշկական հիմնարկներ, մասնավորապես՝ ատամնաբուժական կաբինետներ, գեղեցկության սրահներ, դեղատներ՝ Արագածոտնի մարզում:

Դիտարկումների ընթացքում խախտումներ դեռևս գրանցվում են, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։

Արձանագրած խախտումների հիմքով կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման, այլաապես կկիրառվի վարչական պատասխանատվություն։

 



Վերադառնալ