azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Մարտի 15-ին Իտալիայից ժամանաժ բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր

16.03.2020

Մարտի 15-ին Իտալիայից հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռն ընդունելու ու դրա ուղևորների սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ անվտանգության հատուկ քայլեր են ձեռնարկվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում։ Կանխարգելիչ միջոցառումները սկսվել են դեռ օդանավից։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում։ Ուղեւորների դուրս գալուն պես համապատասխան մասնագետների կողմից ինքնաթիռի սրահում անցկացվել են ախտահանման միջոցառումներ’ վարակի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով։ Անմիջապես բոլոր ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում։ Լրացվել են հասցեական քարտեր։ Ձեռնարկվել են համապատասխան անվտանգության քայլեր՝ բացառելու օդանավակայանի անձնակազմի վարակվելու հավանականությունը։ Բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ [...]

Մանրամասն ➜


Իտալիայից հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռն ընդունելու ու դրա ուղևորների սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել

16.03.2020

Մանրամասն ➜


Իտալիայից հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռն ընդունելու համար հատուկ քայլեր են ձեռնարկվում. ԱԱՏՄ համաճարակաբան Հայկ Կարապետյան

14.03.2020

Մարտի 15-ին Իտալիայից հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռն ընդունելու ու դրա ուղևորների սանիտարահամաճարակային անվտանգությունը ապահովելու ուղղությամբ հատուկ քայլեր են ձեռնարկվում. մանրամասնել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբան Հայկ Կարապետյանը։ Կանխարգելիչ միջոցառումները սկսվում են դեռ օդանավից` մինչ օդանավի վայրէջք կատարելը. մենք ունենք արդեն տեղեկատվություն ժամանող անձանց քանակի վերաբերյալ։ Եթե առկա է վարակի կասկածով ուղևոր, ապա իր նկատմամբ ցուցաբերվում է հատուկ մոտեցում, բացի այդ’ օդանավի սրահում այդ ուղևորի շարքի, դիմացի և հետևի երկու շարքերի ուղևորների հանդեպ ևս իրականացվում են ավելի խիստ հսկողական գործողություններ։ Օդանավը վայրէջք է կատարում հատուկ առանձնացրած սանիտարակարանտինային կանգառ, որտեղ ուղեւորների դուրս գալուն պես համապատասխան մասնագետների կողմից անցկացվում են ախտահանիչ միջոցառումներ’ վարակի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ