Պարետի որոշմամբ՝ կասեցվել է եւս 47 տնտեսվարողի գործունեությունը Երեւանում եւ մարզերում։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումներն այս տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրել են կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով Պարետի կողմից հաստատված անվտանգության կանոնների խախտումներ: Տնտեսվարողի գործունեությունը կասեցված է համարվում այն պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ մոտենում եւ ծանուցման թերթիկի միջոցով տեղեկացնում են պարետի որոշումը։ Պարետի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, 24-ժամյա կասեցման որոշումը վերանայման ենթակա չէ։ Այն հրապարակվում է կառավարության կայքում, տարածվում է ԱԱՏՄ կողմից։ Նախապես իրազեկման այլ ընթացակարգ սահմանված չէ։
Մանրամասն ➜2020 թ․ հուլիսի 1-ից հնարավոր կլինի, դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը։ Այս գործիքը պետական և հանրային վերահսկողության համադրման գործուն օրինակ է, որը դեղերի շուկան զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ընթացիկ աշխատանքներից այս կետն առանձնացրել եւ ՀՀ կառավարության արձանագրած արդյունքներից հերթական 100 փաստին անդրադառնալիս ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն ➜✅ Իրազեկման աշխատանք` հազարավոր տնտեսվարողների հետ։ ✅ Մշտադիտարկման աշխատանք` շուրջ 2500 տնտեսվարողի մոտ։ ✅ Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երեւանի եւ մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։ ✅ Թեժ գծով եւ առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։ ✅ Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։ ✅ Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ եւ այլն։ ✅ Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում եւս 47 եւ 12 տնտեսվարողի հանդեպ։ ❗️ Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։ Կորոնավիրուսի Covid19 տարածումը նվազեցնելու նպատակով [...]
Մանրամասն ➜