Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Փոխվարչապետը, մասնավորապես, ասել է. «Հերթական անգամ հավաքվել ենք կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մեր նիստին ու բոլորդ գիտեք, որ ունենք ևս մի քանի դեպք արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք նույնպես կարանտինային պայմաններում կպահվեն մոտակա 14 օրերին: Մենք ունենք ևս մեկ թռիչք կիրակի օրը, որը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան ու կկայացնենք որոշումներ: Կարծում եմ նաև պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը կամ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ընդունել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թիվ ՎԴ /8021/05/19 վարչական գործին առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ Տեր-Մինասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված տարբերակը հաշտության եզրեր գտնելու շուրջ։ Բժշկի կողմից հեռուստահաղորդման ընթացքում դեղատոմսով իրացվող դեղի վերաբերյալ տեղեկատվության տարածման հիմքով ԱԱՏՄ կայացրած որոշումը բողոքարկվել է դատական կարգով։ Բողոքարկումը քննվում է վերը նշված դատական գործի շրջանակներում, որտեղ որպես հայցվոր հանդես է գալիս Վահե Տեր-Մինասյանը և որպես պատասխանող՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Մանրամասն ➜Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ըստ պատշաճի իրականացվում են բոլոր միջոցառումները՝ չզիջելով այլ երկրների և առաջնորդվելով միջազգային կանոններով։ Հնարավոր ամեն ինչ այսօր արվում է, դրանից ավելին միայն սահմանները փակելն է․ նման կարծիք է հայտնել համաճարակաբան Արման Բադալյանը «Իրականում Գագիկ Մկրտչյանի հետ» հաղորդման եթերում։ Իսկ ընդհանրապես կանխարգելիչ միջոցառումների ողջ պատասխանատվությունը մարդկանց գիտակցության վրա է՝ հասցեական քարտերը ճիշտ լրացնելուց մինչև հիգիենան ու ինքնամեկուսացումը։ Այս առումով տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ վարչական լծակներ կիրառելն անհրաժեշտություն է։ Բանախոսը կարևորում է, որ առողջապահության նախարարությանը հանձնարարվել է արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ: Մասնակցե՞լ, զանգվածային միջոցառումների, [...]
Մանրամասն ➜