azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Վարչապետը՝ անվտանգության կանոնները չպահող տնտեսվարողների մասին

24.05.2020

  Պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները չպահող տնտեսվարողների եւ հատկապես կրկնակի խախտումներ անողների հանդեպ վարչական պատասխանատվությունը խստացվելու է։ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում շեշտել է՝ այն սրճարանները, բանկերը, արտադրությունները, վարսավիրանոցները եւ այլն, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, խստորեն փակվելու են։ «Հրահանգ եմ տվել, որ նրանց հանդեպ, որոնք կրկնակի խախտումներ են անում, չբավարարվել 24 ժամով փակելով, պետք լինի՝ 1 ամսով կփակվեն, 15 օրով և այլն։ Այսինքն՝ երկար ժամկետերով։ Բացի այդ՝ իրավախախտների անունները հրապարակվելու են, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ վարսավիրանոց, այդ ռեստորան, այդ սրճարան գնալն անվտանգ չէ համաճարակաբանական առումով»,-նշում է վարչապետը։ Հիմնարկ-ձեռնարկությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների վրա հսկողությունը լինելու է խստագույն։ Այսպիսի հանձնարարականներ են տրվել [...]

Մանրամասն ➜


ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ

23.05.2020

Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի` ջերմաչափելով եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։ Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական կետերում, ստորագրում է այն ու պարտավոր է պահպանել դրանով սահմանված կանոնները։    

Մանրամասն ➜


24-ժամյա կասեցում՝ բժշկական կենտրոնների հանդեպ

23.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ 24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։ Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ