azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային անվտանգության ի°նչ նորմերով պետք է աշխատեն այսօրվանից գործող առեւտրի կետերն ու կազմակերպությունները

23.04.2020

  Կարեւոր մանրամասներ ՀՀ պարետի նոր որոշումից. Հավելված N 3-ում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ 1) 8-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ՝ «Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ»: 2) «Աշխատանքի կազմակերպումը» բաժնի 3-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ. «Կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող աշխատակիցների (65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ շնչառական հիվանդություններ (ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (COPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ), սրտի քրոնիկ հիվանդություն (սրտի անբավարարություն), երիկամների քրոնիկ [...]

Մանրամասն ➜


ՀՀ Պարետի նոր որոշումն առնչվում է վարորդներին, մեքենավարներին եւ օդաչուներին

22.04.2020

ՀՀ Պարետը նոր որոշում է ընդունել, որն առնչվում է, մասնավորապես, վարորդներին, մեքենավարներին եւ օդաչուներին։ Դրանով փոփոխություն է կատարվել պարետի մարտի 18-ի N 5 որոշման մեջ։ Նոր որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18- ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշմամբ՝ սահմանել՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ՝ ՍԲՍՀԿ) աշխատակիցների կողմից ենթակա են հատուկ զննության [...]

Մանրամասն ➜


Ո՞վ է պարտավոր տնտեսվարողներին ապահովել ախտահանիչ միջոցներով, դիմակներով, ձեռնոցներով

18.04.2020

Աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, վերահսկման պարտականությունը` ևս: Աշխատողները նույնպես ունեն պատասխանատվություն՝ ճիշտ կիրառել այդ միջոցները։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների կողմից մշտադիտարկումները եւ իրազեկման աշխատանքները հանրապետությունով մեկ շարունակվում են` կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։ Դրանք նաև խորհրդատվական բնույթ են կրում, խախտման արձանագրման պարագայում առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ:  

Մանրամասն ➜




Վերադառնալ