azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սահմանապահ բժիշկ-համաճարակաբանները ներառվել են առանձնապես ծանր աշխատանք կատարողների ցանկում

19.03.2020

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել 2010 թ․ դեկտեմբերի 2-ի N 1698-Ն իր որոշման մեջ, որով վերացվում է մի շարք իրավական ակտերի եւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործող կանոնադրության միջև առկա անհամապատասխանությունը։ Վերջինս առաջ էր եկել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերակազմավորելու գործընթացում։ Ընդունված որոշմամբ՝ ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ներառվել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքներ կատարող աշխատողների ցանկում։ Այսպիսով, սահմանային հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված իրենց տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով վարձատրության հավելումների իրավունք են ստանում։ [...]

Մանրամասն ➜


Անմիջականորեն բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով

19.03.2020

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում անմիջականորեն բնակչությանը սպասարկող կազմակերպություններն իրենց աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով: Դրանք կգործեն առավել խիստ կարգավորումներով և պահանջով: ԱԱՏՄ-ն, որպես աշխատանքային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին, այս հարցով դիմել է ՀՀ Պարետին։ Այս մասին նշել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն իր ասուլիսի ընթացքում։ Եղել են ՀՀ ժամանած անձինք, որոնք փորձել են հրաժարվել գնալ մեկուսացման վայր։ «Անձամբ ես էլ եմ մասնակցել այդ բանակցություններին: Առողջապահության նախարարության գործընկերների երկար բանակցություններից հետո այդ մեկուսացումը տեղի է ունեցել»։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հունվարի 24–ից մարտի 18–ն ընկած ժամանակահատվածում հոսպիտալացվել է 65 քաղաքացի` գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշերով։ «Հունվարի 24–ից ռիսկային երկրներից ժամանած 4993 ուղևոր տրամադրել է [...]

Մանրամասն ➜


Նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին պետք չէ վստահել

18.03.2020

Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են հակավիրուսային ազդեցություն ունեցող որոշ դեղերի վերաբերյալ տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Այնինչ ներկայում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման որևէ կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման միջոց։ Չհիմնավորված տեղեկությունների տարածումը թյուրընկալման պատճառ է դառնում և կարող է սպառողին մոլորության մեջ գցել։ ❗️Այս համատեքստում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հորդորում է ֆեյսբուքյան օգտատերերին՝ համացանցում չտարածել ու միմյանց չուղարկել նոր կորոնավիրուսի բուժման վերաբերյալ չհաստատված տեղեկատվություն և հիմք չընդունել նման տեղեկություններն այս կամ այն դեղամիջոցի ենթադրյալ արդյունավետության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանրության շրջանում առաջացնել [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ