azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի պետի տեղակալ Սուրեն Ամիրյանի ու օգնական Աշոտ Ասատրյանի աշխատանքային այցը ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

21.05.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի պետի հանձնարարականով` պետի նորանշանակ տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ամիրյանը ծանոթացել է հսկիչ կետի տեղակայման նոր վայրում աշխատանքների ընթացքին, տեխնիկական կարգավորում պահանջող հարցերին։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննման գործընթացը։

Մանրամասն ➜


Պարետի որոշմամբ՝ կասեցվել է եւս 47 տնտեսվարողի գործունեությունը Երեւանում եւ մարզերում

20.05.2020

Պարետի որոշմամբ՝ կասեցվել է եւս 47 տնտեսվարողի գործունեությունը Երեւանում եւ մարզերում։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումներն այս տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրել են կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով Պարետի կողմից հաստատված անվտանգության կանոնների խախտումներ: Տնտեսվարողի գործունեությունը կասեցված է համարվում այն պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ մոտենում եւ ծանուցման թերթիկի միջոցով տեղեկացնում են պարետի որոշումը։ Պարետի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, 24-ժամյա կասեցման որոշումը վերանայման ենթակա չէ։ Այն հրապարակվում է կառավարության կայքում, տարածվում է ԱԱՏՄ կողմից։ Նախապես իրազեկման այլ ընթացակարգ սահմանված չէ։  

Մանրամասն ➜


Հուլիսի 1-ից կգործի դեղի կասկածելի լինելը հեռախոսով անմիջապես պարզելու համակարգը

16.05.2020

2020 թ․ հուլիսի 1-ից հնարավոր կլինի, դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը։ Այս գործիքը պետական և հանրային վերահսկողության համադրման գործուն օրինակ է, որը դեղերի շուկան զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ընթացիկ աշխատանքներից այս կետն առանձնացրել եւ ՀՀ կառավարության արձանագրած արդյունքներից հերթական 100 փաստին անդրադառնալիս ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն ➜




Վերադառնալ