azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին’ խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը

08.04.2020

ԱԱՏՄ աշխատակիցներն ակտիվորեն շարունակում են մշտադիտարկման աշխատանքները տնտեսվարողների շրջանում՝ կանխելու կորոնավիրուսի #COVID -19 տարածումը բնակչության շրջանում։ Իրականացվող աշխատանքների վերջնական նպատակը տուգանելը չէ, այլ տնտեսվարողների կողմից խախտումների, խնդիրների կանխարգելումն ու կարգավորում, ինչը բխում է ինչպես աշխատողի, այնպես էլ տնտեսվարողի շահից։ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին’ խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը, այն է’ Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը: Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ: Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն: Ապահովել փակվող աղբամաններ` [...]

Մանրամասն ➜


ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիներն ԱԱՏՄ ղեկավարի անմիջական վերահսկողությամբ են անցել սահմանված ընթացակարգերը

07.04.2020

Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության Մոսկվա-Երևան երկու չվերթով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի: Սահմանն անցնելուն պես նրանք բոլորը սահմանված կարգով անցել են ջերմաչափում, արտաքին զննում` պարզելու վարակիչ հիվանդություններին բնորոշ կասկածելի ախտանշանների առկայությունը։ Այս աշխատանքներն ընթացել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի անմիջական վերահսկողությամբ։ Այս չվերթերով ՀՀ վերադարձած բոլոր քաղաքացիները ենթակա են պարտադիր կարանտինային ռեժիմի։ Մեկուսացման վայր տեղափոխումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով [...]

Մանրամասն ➜


300 տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը

06.04.2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ակտիվորեն շարունակում են մշտադիտարկման աշխատանքները։ Արձանագրված խախտումները հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ։ ԱԱՏՄ-ն շարունակում է թեժ գծով ստանալ բողոքներ։ Դրանց հիմքով եւ սեփական նախաձեռնությամբ Երեւանում եւ մարզերում շուրջ 300 տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը։ Հիմնական խախտումներն առնչվում են աշխատողներին դիմակներով ու ձեռնոցներով, ախտահանման միջոցներով չապահովելուն, առանձին հանդերձապահարանների ու հոսող ջրի բացակայությանը։ Ուշադրության կենտրոնում են խանութները, սննդի, հացի և այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները։ Դիտարկումները կրում են շարունակական բնույթ և ուղղված են թերությունների կանխարգելմանը, խախտումների բացահայտմանը և վերացմանը։

Մանրամասն ➜




Վերադառնալ