azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին պետք չէ վստահել

18.03.2020

Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են հակավիրուսային ազդեցություն ունեցող որոշ դեղերի վերաբերյալ տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Այնինչ ներկայում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման որևէ կոնկրետ դեղամիջոց կամ մեթոդ չկա։ Իրենց ներդիր թերթիկում վիրուսների նկատմամբ իմունիտետ բարձրացնելու ցուցումով դեղերը չեն հանդիսանում նոր կորոնավիրուսի (COVID 19) բուժման միջոց։ Չհիմնավորված տեղեկությունների տարածումը թյուրընկալման պատճառ է դառնում և կարող է սպառողին մոլորության մեջ գցել։ ❗️Այս համատեքստում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հորդորում է ֆեյսբուքյան օգտատերերին՝ համացանցում չտարածել ու միմյանց չուղարկել նոր կորոնավիրուսի բուժման վերաբերյալ չհաստատված տեղեկատվություն և հիմք չընդունել նման տեղեկություններն այս կամ այն դեղամիջոցի ենթադրյալ արդյունավետության վերաբերյալ, քանի որ դա կարող է հանրության շրջանում առաջացնել [...]

Մանրամասն ➜


Իրազեկում՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի կապակցությամբ

18.03.2020

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ 1․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն: Մասնագիտական հիվանդությունները և դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 2. ՀՀ կառավարության 2006 թ․ մարտի 23-ի N 458-Ն որոշման N2 հավելվածով հաստատվել է դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը, համաձայն որի՝ բոլոր դժբախտ դեպքերը ենթակա են [...]

Մանրամասն ➜


Կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հղված լինի բացառապես պաշտոնական տեղեկատվությանը

17.03.2020

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։ Նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը կանխարգելելը։ ՀՀ Առողջապահության նախարարության, այլ պետական գերատեսչությունների, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջիններիս պաշտոնական հաղորդակցության միջոցներով հայտնած տեղեկատվությունը թիվ 298-Ն որոշման 23-րդ կետի իմաստով համարվում է Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվություն, ուստի համապատասխան հղումով կարող է տարածվել։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թեմայով իբրև գիտական հոդված կամ վերլուծություն [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ