azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Դեղերի ջրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն  ԱԺ-ն ընդունեց միաձայն

ՀՀ-ում 2020 թ․ հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը (պարզել դեղը փորձաքննություն անցել է, թե ոչ)։

«Tax stamp» անվճար ներբեռնվող հավելվածում առկա տվյալների մեջ կավելացվի նոր ֆունկցիա՝ ցանկացած դեղի փորձաքննություն անցած լինելը տեղում պարզելու նպատակով։ Բջջային հավելվածով անհնար կդառնա չհավաստագրված դեղի դրոշմապիտակավորումը։

Սա ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։

Կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի մայիսի 27-ի նիստում ներկայացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Նախագծով առաջարկվում էր լրացումներ կատարել հարկային օրենսգրքում, համաձայն որոնց՝ դրոշմապիտակով դեղերի դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից դեղերի համապատասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը։

Արթուր Ասոյանը նշել էր, որ դեղերի շուկայում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵԱՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր։

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 114 «կողմ» ձայնով։

Օրենքով նախատեսված կարգավորման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն դեղերի շրջանառության շուկայում:

https://armenpress.am/arm/news/1016959/?fbclid=IwAR3ehPVudw6G-W0n8YS0C6G0Qpesx51ArKf828JTg1sWmyMj1UJvBu7XzhA



Վերադառնալ