Հունիս եւ հուլիս ամիսների համեմատ՝ օգոստոսին ԱԱՏՄ ուժեղացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրվող խախտումները շեշտակի նվազել են։
Կտրուկ նվազման միտում են ցուցաբերում նաեւ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը։
Դիտարկվող տասնյակ տնտեսավարողներից ներկայում կասեցման է գնում մի քանիսը միայն։ Եթե նախորդ ամիսներին խախտումներն առավել հաճախակի էին ատամնաբուժական կենտրոններում ու գեղեցկության սրահներում, ապա ներկայում դրանք զգալի են հյուրանոցներում եւ հանգստյան տներում։
Կապված այս շրջանում զբոսաշրջության ակտիվացման հետ՝ տեսչական մարմինն ուժեղացրել է հսկողությունը նաեւ այս ոլորտում գործող տնտեսավարողների հանդեպ։