azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ցուցումներ՝ 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերություններին

17.03.2020

50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ ցուցում է տվել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ: Մասնավորապես. կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց, ներկայացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։ Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ»: https://www.facebook.com

Մանրամասն ➜


Կորոնավիրուսով վարակված կինը «Զվարթնոց» օդանավակայանում անցել է ջերմաչափում

16.03.2020

Կորոնավիրուսով վարակված կինը «Զվարթնոց» օդանավակայանում անցել է ջերմաչափում։ Ի հեճուկս չհիմնավորված տեղեկությունների՝ տվյալ անձն անցել է զննում, ու նրա անվամբ լրացվել է հասցեական քարտ։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանի «Հարցազրույց՝ Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման շրջանակում խոսել է այս ու մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ։ ✔ Իտալիայից կիրակի սպասվող ինքնաթիռի ժամանմանն ընդառաջ անվտանգության հատուկ միջոցառումներ կձեռնարկվեն։ ✔ ՀՀ սահմանը հատողների անվամբ հասցեական քարտերն ինքնանպատակ չեն լրացվում․ պարտադիր է դրանք ճշգրիտ լրացնել։ Որեւէ մեկի մոտ կորոնավիրուսի հաստատման դեպքում սա կոնտակտավոր անձանց արագ հայտնաբերելու նախադրյալներից է։ ✔ Վերջին շրջանում դեպի ՀՀ ուղեւորահոսքը կտրուկ նվազել է։ Դիտարկվում են վիճակագրական տվյալները՝ հստակեցնելու մի շարք երկրների հետ օդային փոխադրումներին առնչվող ընթացիկ հարցեր։ ✔ Հունվարի 24-ից մինչ օրս ՀՀ սահմանը հատող՝ կորոնավիրուսի [...]

Մանրամասն ➜


Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը ժամանակավորապես կկասեցվի

16.03.2020

Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը մարտի 14-ից 10 օրով ժամանակավորապես կկասեցվի, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Մանրամասն ➜




Վերադառնալ