azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել անվտանգության կանոնները բժշկական հիմնարկներում


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը բժշկական հաստատություններում։ ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այսօր դիտարկել են Արարատի մարզի Վեդի քաղաքի հիվանդանոցը, ատամնաբուժական կաբինետներն ու դեղատները։

Մասնավորապես՝ բարվոք և համաճարակային ռեժիմի պատշաճ մակարդակ է արձանագրվել Արարատի մարզի Վեդի քաղաքի հիվանդանոցում։ Բժշկական կենտրոնն ապահովված է եղել ախտահանիչ լուծույթների և պաշտպանիչ միջոցների պահուստային պաշարով և այլն։ Նկատվել են որոշ թերացումներ, որոնք տեղում շտկվել են։

Համաժամանակյա ստուգայցերը շարունակվել են հանրապետության բոլոր մարզերում՝ դիտարկելով հյուրանոցներն ու հյուրատները, բանկերը, գեղեցկության սրահները, բջջային օպերատորների սպասարկման գրասենյակները, մանրամեծածախ առևտրի կետերը։

Արձանագրված խախտումների հիմքով Ջերմուկ քաղաքում գործող 2 հյուրանոցի և մեկ ատամնաբուժական կաբինետի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն  կներկայացվի պարետատուն։

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերն ամեն օր ու ամենուր։ Հիշեցնենք, որ խախտումների դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

  

 

 



Վերադառնալ