ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Միաժամանակ, համաժամանակյա անակնկալ ստուգայցեր են անցկացվել մայրաքաղաքի միանգամից 5 վարչական շրջանում՝ Կենտրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում և Շենգավիթում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետներում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Առևտրի այս կենտրոնների մի մասի վերաբերյալ ԱԱՏՄ-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից նաև «թեժ գծով»։ Անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը թե «Երևան Սիթի» սուպերմարկետների, թե որոշ այլ տնտեսավարողների կողմից պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։ Խախտված են եղել ախտահանման ու [...]
Մանրամասն ➜«Ցանկացած դեպքում առողջությունը որեւէ մեկին վստահելուց առաջ պետք է հետաքրքրվել, հասկանալ՝ տվյալ ծառայությունն առաջարկողն արդյոք օրինական գործունեություն է իրականացնում, տեղեկատվություն ստանալ դրա մասին, կարծիքներ ստանալ, նոր միայն որոշում կայացնել»,-խորհուրդ է տալիս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական սպասարկման վերահսկողության վարչության պետ Մարինե Սամսոնյանը։ https://clck.ru/PAv5f
Մանրամասն ➜Դրանց աշխատանքը որոշ ժամանակով կասեցվել է ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով։ Մարզի տնտեսվարողների մոտ ամենօրյա ռեժիմով իրականացվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներ, արձանագրվել են տարատեսակ ու բազմաբնույթ խախտումներ, եղել են նաև ժամանակավոր կասեցման որոշումներ։ Կրկնախախտումներ Սյունիքում չկան, վարչական վարույթ հարուցելու խնդիր ևս չի եղել: Շատ տնտեսվարողներ նույնիսկ պատրաստակամ են կատարել Պարետի սահմանած որոշումները, սակայն սկզբնական շրջանում այստեղ պատշաճ իրազեկված չեն եղել: Այս հարցում մշտադիտարկումներին զուգահեռ աջակցություն է ցուցաբերել ԱԱՏՄ թիմը: Սյունիքի մարզում իրականացված վերահսկողական աշխատանքների մասին խոսել է ԱԱՏՄ Արևելյան տարածքային ստորաբաժանման մասնագետ Աշոտ Ծատրյանը՝ «Զանգեզուր» հեռուստաընկերության «Կարևորի մասին» հաղորդման տաղավարում:
Մանրամասն ➜