azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կոպիտ խախտումներ մարզերում այսօր չեն արձանագրվել․ ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումների համաժամանակյա մշտադիտարկումները շարունակվել են գրեթե բոլոր մարզերում։

Դիտարկվել են ԱԱՏՄ հսկողության տիրույթում գտնվող ոլորտները՝ հյուրանոցներ, հյուրատներ, բժշկական կազմակերպություններ, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, բանկեր, գեղեցկության սրահներ, մանրամեծածախ առևտրի կետեր։

Տեսուչները տնտեսավարողների մոտ կոպիտ, համակցված խախտումներ չեն արձանագրել։ Թերացումներ են նկատվել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաննները պատշաճ լրացնելու և իրազեկման թերթիկների բացակայության հետ կապված։

Խախտումների բացառման նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է ամենօրյա լայնածավալ իրազեկման աշխատանքներն ու մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքում։




Վերադառնալ