azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական  մարմնի մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում։ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամրացվի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

ՀՀ  ԱԱՏՄ ղեկավարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում Տավուշի մարզպետի, Վիճակագրական կոմիտեի և Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:

Տավուշի մարզի Իջևան քաղաքի,  Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում գործող ԱԱՏՄ տարածքային կենտրոնները մինչ այս տեղակայված էին  վարձակալությամբ վերցված տարածքներում։ Նշված կենտրոնները այս որոշման արդյունքում կունենան կայուն աշխատավայր, աշխատանքային բարելավված պայմաններ, ինչպես նաև  զգալիորեն կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։



Վերադառնալ