azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կանոնների պահպանումը էականորեն բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների մոտ. Տ. Ավինյան

Տեսչական մարմինների ստուգումների արդյունքներն աստիճանաբար ավելի պարտաճանաչ վարքագիծ են ձևավորել տնտեսվարողների շրջանում: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

«Եթե խախտումները հունիսին կազմում էին ստուգվածների 20 տոկոսը, օգոստոսի առաջին տասնօրյակում դրանց թիվը 3.9 տոկոս է:

Կարծում եմ՝ այստեղ խնդրահարույցն այն կետն է, որ ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել: Որոշ տեղերում գուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգում իրականացրել են, բայց չի կարելի ասել, որ հստակ կանոնակարգված է եղել, հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան:

Բայց, ընդհանուր առմամբ, կանոնների պահպանումը էականորեն բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների մոտ»,- նշել է Ավինյանը:



Վերադառնալ