ԱՄԿ-ն փորձագիտական աջակցությունն կտրամադրի ԱԱՏՄ-ին՝ ինչպես առավել սահուն եւ արդյունավետ ստանձնել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման նոր լիազորությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թ․ հուլիսից։ ԵՄ ֆինանսական աջակցությամբ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն GSP+ համակարգի երկրներին» նախագծի շրջանակում կգնահատվի, թե նոր լիազորությունների ստանձնումը մարդկային, ֆինանսական եւ տեխնիկական ինչ ռեսուրսներ է պահանջում, օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ինչ փոփոխությունների կարիք կա։ Խորհրդատվություն կտրամադրվի ԱԱՏՄ կառուցվածքի, աշխատակազմի, բյուջեի գնահատման հարցում։ Թեմային առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի եւ ԱՄԿ փորձագետ Հովհաննես Ավետիսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարցին, թե ինչ անելիքներ կան ԱՄԿ կոնվենցիայով եւ GSP+ համակարգին անդամակցությամբ Հայաստանի ստանձած [...]
Մանրամասն ➜ՀՀ բոլոր մարզերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել շուրջ 650 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ։ Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։ ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացվող զանգերի և բողոքների ամենամեծ մասն առնչվում է առևտրի օբյեկտներին, ապա և սպասարկման կենտրոններին, դեղատներին, գեղեցկության սրահներին և այլն։ «Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։ ԱԱՏՄ [...]
Մանրամասն ➜Մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Կանոնները խախտած ընկերությունների ցանկը՝ https://www.gov.am/files/docs/4064.pdf հասցեով։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին եւ գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։ Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում վարչական տույժերը խստացվում են։
Մանրամասն ➜