Խոշորացույց պետք չէ տեսնելու համար, որ «Փեթակ» առևտրի կենտրոնում չեն պահպանում պարետի սահմանած որոշումները: Տեսչականի մասնագետները ցույց են տալիս Պարետի որոշումը, տնտեսվարողն էլ՝ հաստատում, գիտի՝ իր տարածքում խախտումներ արձանագրվել են: «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով: «Մշտադիտարկումները լինելու են ամեն օր, ամեն ժամ, եթե խախտումները կրկնվեն, ապա ավելի խիստ մոտեցում կցուցաբերվի, կասեցման ժամկետն էլ կերկարացվի»,-ասում է ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի ղեկավարը: Մանրամասները՝ Առաջին ալիքի տեսանյութում:
Մանրամասն ➜Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երեւանի այս հատվածում գործող տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից՝ դրանց ամենօրյա անցկացումը շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաեւ՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով։
Մանրամասն ➜Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչեւ 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու եւ մի շարք այլ խախտումներ։ Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։
Մանրամասն ➜