azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատակիցների դիտարկումները՝ տասնյակ բնակավայրերում

ԱԱՏՄ ուժեղացված ռեժիմով ստուգայցերը շարունակվում են Հանրապետության բոլոր մարզերում։ Դիտարկումների թիրախում են բժշկական կազմակերպություններից մինչև արտադրական ձեռնարկություններն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Խախտումներ դեռևս նկատվում են։

Այսօր դիտարկված ատամնաբուժական կաբինետներից մեկում արձանագրվել են մի շարք լուրջ խախտումներ, մասնավորապես՝ բժիշկները չեն կրել արտահագուստ, թափոնների տեղափոխումը չի կատարվել սահմանված ժամկետներում, ախտահանիչ լուծույթների մակնշումը թերի է կատարվել։ Դրանք արձանագրվել են և կուղարկվեն պարետատուն։

Իսկ ավելի վաղ արձանագրած խախտման հիմքով՝ այսօր ԱԱՏՄ մասնագետների կողմից Դիլիջանի Հաղարծին համայնքում կասեցվել է մեկ տնտեսավարողի գործունեություն։

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հիշեցնում է՝ համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։


  



Վերադառնալ