ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին օրերի ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նորմերը ներկայում տնտեսավարողների կողմից շատ ավելի բարեխղճորեն են պահպանվում։ Ըստ այդմ՝ կտրուկ նվազել է նաև խախտումների հիմքով կասեցումների թիվը։ Այսուհանդերձ, դեռևս կան տնտեսավարողներ, որոնց մոտ սանիտարահամաճարակային կանոնները շրջանցվում են։ Նախորդ օրերին արձանագրած խախտումների հիմքով այսօր ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Յունիվերսալ Փրոջեքտ» ՍՊԸ-ն՝ «Եվրոբազա» առևտրի կենտրոնը, հագուստի, կենցաղային տեխնիկայի, ավտոպահեստամասերի, կահույքի խանութներ։ Եւս երկու տնտեսավարողի աշխատանքն արգելվել է Արմավիր և Մասիս քաղաքներում։ ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները կորոնավիրուսով վարակվածների որոշակի թվաքանակ ունեցող տնտեսավարողների մոտ։ Ըստ այդմ, այսօր ուժեղացված ստուգայց է անցկացվել Թալին քաղաքի ամբուլատոր կազմակերպություններից մեկում, [...]
Մանրամասն ➜Տարեկան ծրագրով նախատեսված պլանային իր ստուգումները ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն արդեն սկսել է։ Դրանք այս փուլում ընթանում են, մասնավորապես, դեղերի եւ աշխատանքային անվտանգության ոլորտներում։ Ստուգումների պատշաճ անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր են քննարկվել Շիրակի եւ Լոռու մարզերը սպասարկող ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնում, ուր այսօր աշխատանքային այց էին կատարել ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, Երեւանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետա Հախվերդյանը։ Սուրեն Ամիրյանը մեկնարկած եւ անցկացվելիք ստուգումների ընթացքին առնչվող հանձնարարականներ է տվել։ «ԱԱՏՄ տարեկան ստուգումները լինելու են ուղեցուցային եւ առաջին անգամ անցկացվելու են կառավարության հաստատած ստուգաթերթերով, ուստի ոլորտային ստուգումների գործընթացում հարկ է բացառել որեւէ խախտում կամ կոռուպցիոն ռիսկ, լրջագույնս հետեւել ուղեցույցով [...]
Մանրամասն ➜Երկրում արտակարգ դրություն հայտարարելով և փետրվարից ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության նոր՝ 8107 հեռախոսահամարի գործարկմամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով ստացված զանգերի թիվը զգալի աճ է գրանցել։ Արտակարգ դրության սկզբին՝ ապրիլին, ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված զանգերի թիվը։ Իսկ արդեն մայիսին ապրիլի համեմատ թեժ գծի զանգերը գրանցել են ընդհուպ մինչեւ կրկնակի աճ։ ԱԱՏՄ վիճակագրությունը փաստում է՝ ամեն ամիս քաղաքացիների հարցադրումներն ունեցել են որոշակի օրինաչափություն։ Մարտին առավելապես հետաքրքրվել են երկիր մուտք գործելու ընթացակարգերով, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ԱԱՏՄ աշխատանքներով՝ ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանիշերի արտաքին զննում, անհրաժեշտության դեպքում՝ մեկուսացում եւ այլն։ Ապրիլից արդեն զգալիորեն աճել է հետաքրքրությունը պարետի սահմանած [...]
Մանրամասն ➜