azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հայաստանը եւ Ռուսաստանը կսկսեն փորձնական երկկողմ նախագիծ քաղաքացիների թռիչքների համար՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները

10.10.2020

Հայաստանը եւ Ռուսաստանը կսկսեն փորձնական երկկողմ նախագիծ քաղաքացիների թռիչքների համար՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները։ Հայաստանում և Ռուսաստանում հավատարմագրված լաբորատորիաների կողմից թեստավորման բացասական պատասխանի դեպքում անձի մուտքը մյուս երկիր կթույլատրվի։ Լաբորատորիաների թեստավորման պատասխանները կփոխանցվեն երկու երկրների սահմանային անցակետերին թվային պլատֆորմի միջոցով, որի ստեղծման աշխատանքներն ավարտին մոտ են։ Աշխատանքային մակարդակում այս պայմանավորվածության ձեռքբերման մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունված որոշումներից մեկը: «Սկզբում Հայաստանի և Ռուսաստանի միջև տվյալների փոխանակումը կիրականացվի փորձնական ռեժիմով, բայց դրա արդյունքները կներկայացվեն Եվրասիական միության այլ գործընկերներին եւս», — շեշտել է Գրիգորյանը: Գործարկվելու [...]

Մանրամասն ➜


Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարություն

10.10.2020

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարություն Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ. 1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ 2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ 3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ [...]

Մանրամասն ➜


Կաթնառատի ջրի խնդիրը ԱԱՏՄ օրակարգում

09.10.2020

  ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները նախորդիվ հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։ Ուսումնասիրվել է, համաձայն Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարագրի, Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու եւ բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։ ԱԱՏՄ աշխատակիցները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների ընթացքին, որի շրջանակում արդեն ավարտին են հասցվել նշված բնակավայրին խմելու ջուր մատակարարող Կաթնաղբյուր ջրատարի օրվա կարգավորիչ ավազանի մաքրման եւ ախտահանման աշխատանքները։ Ներկա պահին խմելու ջրի մատարարումը դադարեցված է գյուղում։ Այն կվերականգնվի ջրի լաբորատոր փորձաքննության արդյունքները ստանալուց հետո միայն, երբ վերջնականապես կբացառվեն [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ