ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Արեւմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։ Ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում արձանագրել են բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացի խախտումներ։ Բացի այդ՝ բժշկական հաստատության ղեկավարի հրամանով նշանակված չեն եղել COVID-19 հսկողության պատասխանատուներ։ Տրվել են խախտումները հրատապ վերացնելու կարգադրագրեր։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով շարունակվում են։
Մանրամասն ➜Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ։ Վերահսկողական աշխատանքներն առավել գործնական և արդյունավետ իրականացնելու նպատակով ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի առաջարկությամբ և պատկան մարմինների մասնակցությամբ Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաններում մարզխորհրդի նիստեր են հրավիրվել` խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԱՏՄ-ի, մարզպետարանների, ԱԻՆ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով համայնքներում խմելու ջրի որակական չափանիշերի ստուգմանը, ինչպես նաև ջրամբարների, ջրառների պահպանության ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր ու անելիքներ։
Մանրամասն ➜ԱԱՏՄ հերթական նվիրատվությունը՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնը ղեկավար Արման Ոսկանյանի նախաձեռնությամբ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությանն է հանձնել սեփական ուժերով հավաքված մեկ տոննա թղթի թափոն։ Վերջիններիս կողմից վերամշակման տրվող թղթի գումարը որպես նվիրատվություն կփոխանցվի «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին։ ԱԱՏՄ ողջ աշխատակազմի կողմից հիմնադրամին հանուն ուժեղ Արցախի նվիրատվություն էր կատարվել նաեւ հոկտեմբերի սկզբին։ Նախաձեռնությանը ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ միացել էին տեսչական մարմնի բոլոր՝ 200-ից ավելի աշխատողներն՝ առանց բացառության։
Մանրամասն ➜