Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է covid-անվտանգության կանոնների պահպանումը՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից։ ☑️Դիտարկվում է երթուղի դուրս եկող հանրային տրանսպորտում ախտահանիչ միջոցների առկայությունը, covid-անվտանգության կանոնների պահպանումը, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկի առկայությունը, նախաուղերթային եւ եզրափակիչ ախտահանումն ու ախտահանման աշխատանքների գրանցումը համապատասխան ձեւաչափի գրանցամատյանում եւ այլն։ ☑️ Միաժամանակ դիտարկվում է նաեւ հանրային տրանսպորտի վարորդների՝ բուժզննության ենթարկված լինելը․ ամեն առավոտ՝ մինչ երթուղի դուրս գալը, վարորդները պետք է անցնեն արտաքին բուժզննություն, ջերմաչափում, ինչի արդյունքները պետք է լրացված լինեն համապատասխան գրանցամատյաններում եւ երթուղային ուղեգրերում։ ☑️ Այսօր վաղ առավոտյան ստուգայցերն ընթացել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ [...]
Մանրամասն ➜ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները Կոտայքի մարզի ամբուլատոր ծառայություն իրականացնող բժշկական հաստատություններում դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված` կորոնավիրուսի կանխարգելման սանիտարահամաճարակային նորմերի պահանջների պահպանումը։ Վարչական ստուգայցների արդյունքում արձանագրվել են խախտումներ` կապված բժշկական գործիքների ախտահանման և մանրէազերծման գործընթացի և բժշկական թափոնների անվտանգ գործածության պայմանների հետ։ Կիրականացվի համապատասխան վարչարարություն։
Մանրամասն ➜Իրազեկման եւ վերահսկողական լայնածավալ աշխատանքների արդյունքում տևական ժամանակ է` Վանաձորում covid-անվտանգության կանոնների պահպանման բավարար պատկեր է արձանագրվում։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման աշխատանքային խմբի դիտարկմամբ՝ առավել հաճախ հանդիպող թերությունը ժամը 10:00-12:00-ին միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետի խախտումն է. այս նորմը շարունակում է գործել։ ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել սահմանված անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։ Ամենօրյա ստուգայցերն ու կրկնայցերը հատկապես ռազմական դրության շրջանում շարունակվում են նույն խստությամբ։
Մանրամասն ➜