ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայցեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված covid-թեստավորման լաբորատոր նմուշառման կետերում։ Աշխատանքի ընթացքին տեղում ծանոթացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ Ստուգայցի ընթացքում հանգամանորեն դիտարկվել է, թե որքանով են լաբորատոր այս կետերը պահպանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային նորմերը։ Լաբորատոր նմուշառման կետերում արձանագրվել են որոշակի խախտումներ։ Ըստ այդմ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, դրանց վերացման ուղղությամբ կտրվեն հանձնարարականներ։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ արդեն ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ եթե ՀՀ մուտք գործող անձը չունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա պարտադիր [...]
Մանրամասն ➜ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Հրազդան և Չարենցավան քաղաքներում: Հակահամաճարակային կանոնների պահպանումը դիտարկվել է նշված քաղաքներում գործող գրասենյակներում, բանկերի մասնաճյուղերում, դեղատներում, ատամնաբուժարաններում և սուպերմարկետներում: ԱԱՏՄ տեսուչները շարունակում են արձանագրել անվտանգության կանոնների խախտումներ՝ դիմակների, ձեռքերի չորացման մեկանգամյա օգտագործման միջոցների, ախտահանիչների, իրազեկման նյութերի բացակայություն: Հաճախ ախտահանիչներն օգտագործվում են առանց համապատասխան պիտակավորման: ԱԱՏՄ մասնագետները սուպերմարկետներում արձանագրել են սայլակների ախտահանման թերացումներ։ Որոշ տնտեսավարողներ չեն ունեցել նաև բավարար քանակությամբ պահեստավորված պաշտպանիչ միջոցներ: Անհանգստացնող է շարունակում մնալ այն, որ որոշ տնտեսավարողներ ախտահանման գործընթացում դեռ օգտագործում են 96 տոկոսանոց սպիրտ կամ այն նոսրացնում են ոչ ճիշտ [...]
Մանրամասն ➜Հուլիս ամսից սկսած՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 60 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։ Աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումների ամենամեծ մասը՝ շուրջ 3 տասնյակ, վերաբերել է աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելուն, մոտ 1 տասնյակը՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձի չվճարման հարցերին։ Աշխատանքային իրավունքին առնչվող այլ բնույթի հարցեր եւս ստացվել են։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ: Դրանց ընթացք է տրվում գրավոր դիմումի առկայության դեպքում․ տեսչական մարմինն այդ դեպքում իր կանոնադրական գործառույթների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում աշխատանքային [...]
Մանրամասն ➜