Վերահսկողական հերթական աշխատանքների շրջանակում դիտարկվել է Լոռու մարզի Բազում գյուղի այն հաստատությունը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցիները։ ԱԱՏՄ մասնագետների դիտարկումները փաստել են՝ այստեղ բնակվողներն ապահովված են անհրաժեշտ հիգիենիկ բոլոր պարագաներով՝ ձեռքերի մշակման ախտահանիչներ՝ սանհանգույցներում, ընդհանուր օգտագործման միջանցքներում, սենյակներում, սպիրտ, քլոր պարունակող նյութեր, հոսող տաք եւ սառը ջուր։ Նկատի առնելով, որ այս կացավայրում նախորդիվ արձանագրվել է covid-հաստատված դեպք, խորհրդատվություն է տրամադրվել անվտանգության միջոցառումների, վարակվածի սենյակի ախտահանման, մակերեսների մշակման եւ անվտանգության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։
Մանրամասն ➜ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված վերահսկողական աշխատանքները Վանաձորում արձանագրել են անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում տնտեսավարողների աշխատողների կողմից։ Ստուգայցն ընդգրկել է, մասնավորապես, շուրջ երեք տասնյակ վաճառասրահ ունեցող առևտրի կենտրոն: Բոլոր սրահներն ունեցել են Covid-19 համավարակի տարածման հսկողության պատասխանատուներ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման մատյանները: ԱԱՏՄ-ն, շարունակելով համավարակի տարածման դեմ պայքարը, արձանագրում է, որ հաճախ տնտեսավարողների աշխատակիցները երկրի ռազմական դրության պայմաններում կորցրել են իրենց զգոնությունը անվտանգության կանոնների պահպանման հարցում։ Սակայն այս դրության մեջ առավել կարեւոր է համավարակի տարածման նվազեցումը, ինչին եւ միտված են ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը։
Մանրամասն ➜«Զվարթնոց» օդանավակայանում եւ սահմանային մյուս անցակետերում ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն արդեն նոր գործառույթ են իրականացնում․ ստուգում են՝ արդյո՞ք երկիր մուտք գործող անձինք ունեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր։ Եթե այո՝ անձը ազատվում է ինքնամեկուսացումից։ Սահմանված սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է ԱԱՏՄ և Ոստիկանության աշխատակիցներին՝ օդանավակայանի ելքի մոտ։ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ [...]
Մանրամասն ➜