azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Ստուգայցեր` կրկին Վանաձորում. ուշադրության կենտրոնում են ծայրամասերում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողները

05.11.2020

Իրազեկման եւ վերահսկողական լայնածավալ աշխատանքների արդյունքում տևական ժամանակ է` Վանաձորում covid-անվտանգության կանոնների պահպանման բավարար պատկեր է արձանագրվում։ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման աշխատանքային խմբի դիտարկմամբ՝ առավել հաճախ հանդիպող թերությունը ժամը 10:00-12:00-ին միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետի խախտումն է. այս նորմը շարունակում է գործել։ ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել սահմանված անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։ Ամենօրյա ստուգայցերն ու կրկնայցերը հատկապես ռազմական դրության շրջանում շարունակվում են նույն խստությամբ։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ-ն իրազեկում է՝

05.11.2020

ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովելու համար սահմանված են առանձին նորմեր։ Մասնավորապես․ • Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու: • Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը պարտադիր է: • Անհրաժեշտ է ապահովել հերթափոխային աշխատանք: • Ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ պետք է տեղադրվեն տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թ. հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: • Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: • Աշխատատեղերը պետք է [...]

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Արտաշատում եւ Էջմիածնում․ խախտումներ ունեցող տնտեսավարողների մոտ կիրականացվեն կրկնայցեր

04.11.2020

ՀՀ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրականացրել են ստուգայցեր Արարատի մարզի Արտաշատ և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է սպասարկման գրասենյակներում, բանկերում, ատամնաբուժարաններում, վաճառքի կետերում և գեղեցկության սրահներում։ Ստուգայցերի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում ջերմաչափման և ախտահանման մատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափերին, խախտվում է ախտահանման ռեժիմը, նաև արձանագրվել են հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։ Խախտումներ թույլ տված տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ։ Առաջիկայում նման կազմակերպություններում կիրականացվեն կրկնակի ստուգայցեր։   

Մանրամասն ➜




Վերադառնալ