azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Շրջայց Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում

28.06.2021

Համավարակով պայմանավորված ԱԱՏՄ գործառույթների արդյունավետության գնահատման նպատակով, այսօր Հարավային Կովկասում ԱՀԿ գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շրջայց են կատարել Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում կատարվող գործառույթները։ Կանխարգելմանն ուղղված աշխատանքների գնահատումն իրականացվել է վիզուալ, գնահատման թերթիկի միջոցով։ ԱՀԿ գնահատող խումբն արդյունքները կներկայացնի հայկական կողմին։  

Մանրամասն ➜


25.06.2021

Որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է՝ շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար հետևել հետևյալ կանոններին. -Oգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական 2-3 լիտր (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն միայն բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո), -խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում, կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ, -ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, [...]

Մանրամասն ➜


Հերթական սեմինար-խորհրդատվությունը՝ Տեսչական մարմնում

24.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել սեմինար-խորհրդատվություն՝ «Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները և Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները» թեմայով։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը։ Քննարկումը կայացել է աշխատանքային օրենսդրության վերջին փոփոխությունների շուրջ։ Սեմինար-խորհրդատվությունները կկրեն շարունակական բնույթ։

Մանրամասն ➜




Վերադառնալ