azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար-խորհրդատվություն՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով

02.07.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով անցկացրել է սեմինար-խորհրդատվություն, որին մասնակցել են աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը տեղեկացրել է, որ հուլիսի 1-ից ԱԱՏՄ-ին վերապահվել են նոր լիազորություններ աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում։ «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է Ձեզ ծանոթացնել մեր կազմակերպության լիազորությունների շրջանակին, վեր հանել աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում առկա խնդիրները, հստակեցնել մոտեցումները»,- նշել է Գ. Դարբինյանը՝ բարձր գնահատելով պետական-մասնավոր համագործակցությունը, քանի որ դա նպաստում է Տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ ԱԱՏՄ աշխատանքային [...]

Մանրամասն ➜


ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները

01.07.2021

Այսօրվանից` 2021թ.-ի հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում ՀՀ աշխատանքային օրենսգրքով ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները։ Ըստ այդմ` Տեսչական մարմինը, ի թիվս մինչ փոփոխություններն ունեցած լիազորությունների, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև․ -աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման նկատմամբ, -աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման նկատմամբ, -օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ, -օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ, -կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ: Նշենք, որ նոր լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի հաստիքների [...]

Մանրամասն ➜


01.07.2021

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և կանխարգելման ԱԱՏՄ կարողությունների գնահատման նպատակով՝ Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շրջայց են կատարել «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում։ Շրջայցի ընթացքում Սուրեն Ամիրյանը և հսկիչ կետի պետ Հայկ Կարապետյանը ներկայացրել են Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքը։ Կանխարգելմանն ուղղված աշխատանքների և Տեսչական մարմնի կարողությունների գնահատումն իրականացվել է վիզուալ, գնահատման թերթիկի միջոցով։ Գնահատող խումբը կքննարկի և արդյունքները ԱՀԿ-ն կներկայացնի հայկական կողմին։

Մանրամասն ➜




Վերադառնալ