
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։ Խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ և վարսավիրանոց, և երկու դեպքում էլ խախտում է արձանագրվել, և հանրային տրանսպորտում 120 ստուգայցի դեպքում՝ 8 խախտում։ Կազմվել են արձանագրություններ, տրվել նախազգուշացումներ։
Մանրամասն ➜
Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները խստացված ստուգայցեր են իրականացրել Գյումրիում, Աբովյանում, Արտաշատում, Կապանում, Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։ Ստուգվել են ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ և դեղատներ։ Նշենք, որ վերջին գրեթե 1 շաբաթվա ընթացքում մարզերում իրականացվել է ընդհանուր առմամբ 871 ստուգայց։ Խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ և տրվել հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։ Ի դեպ, որոշ համայնքներում խախտումների դեպքերը հետզհետե նվազում են։
Մանրամասն ➜
Ուշադրություն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է Փոփոխության է կատարվել Կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Այսուհետ՝ — ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 7 տարեկան երեխաները: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ։ https://www.e-gov.am/gov-decrees/item/36783/
Մանրամասն ➜