azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի ղեկավարը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության հինգերորդ համագումարին

11.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հինգերորդ համագումարին։ Տեսչական մարմնի ղեկավարը ողջունել է Համագումարի պատվիրակներին ու հյուրերին և կարևորել մեր երկրում գործարար շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական միությունների կայացումը։ Հակոբ Ավագյանը նշել է, որ պետք է առավելագույն ջանքեր ներդնել մեր երկրում նման ինստիտուտների կայացման և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը բարելավելու, որոշ դեպքերում՝ վերականգնելու հարցում։ Նրա կարծիքով՝ նման ինստիտուտների կայացումով հնարավոր կլինի հակակշիռ ապահվել պետական հատվածի նկատմամբ, մշտապես «ճնշման» տակ պահել քաղաքականություն մշակողներին և իրականացնողներին։ ԱԱՏՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանին։ «Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, պարոն Մակարյան, [...]

Մանրամասն ➜


Աշխատողների անվտանգության ապահովման վերահսկում՝ շինարարական հրապարակներում

11.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացնում Երևանում շինարարության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներում և կապալառու կազմակերպություններում։ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները զննումներ են կատարում կազմակերպությունների կողմից շահագործվող շինարարական հրապարակներում՝ պարզելու աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջների կատարման, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության, սանիտարակենցաղային սենքերով ապահովվածության, աշխատանքային պայմանագրերի առկայության, աշխատողների անվտանգության հրահանգավորումների և այլ խնդիրներ։  

Մանրամասն ➜


Արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում. ԱԱՏՄ

10.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տրամադրած ռեկրեացիոն գոտիների ջրերի մշտադիտարկումների տվյալները, հորդորում է՝ աղիքային և մաշկային վարակներից խուսափելու համար արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, չունեն ջրի մաքրման և ախտահանման համապատասխան կառուցվածք: Լողն անհրաժեշտ է արգելել նաև գետերի, լճակների աղտոտված հատվածներում, որտեղ առկա են աղբակույտեր, սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում դրանց մեջ։ Ամռան տաք եղանակը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատև պահպանման, մանրէների արագ բազմացման համար՝ ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ ջրավազաններում, գետերում, լճակներում։

Մանրամասն ➜




Վերադառնալ