
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության առցանց նիստին։ Տեսչական մարմնի մասնագետները ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնների հանդեպ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթները, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների մասով (ԱՆ 65-Ն հրաման)։ ԱԱՏՄ մասնագետները պատասխանել են ներկաների հարցերին։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակել են համատեղ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում։ Այսօր Covid-անվտանգության նորմերի պահպանումը դիտարկվել է Շենգավիթ վարչական շրջանի տնտեսավարողների մոտ։ Կատարվել է 127 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 2 խախտում, մեկ տնտեսավարողի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում. 93 մանրամեծածախ առևտրի կենտրոն՝ 2 խախտում, 1 գեղեցկության սրահ՝ 0 խախտում, 16 դեղատուն՝ 0 խախտում, 17 գրասենյակ՝ 0 խախտում։
Մանրամասն ➜
Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 90 ստուգայց։ Արձանագրվել է 38 խախտում։ Դիտարկվել են նշված քաղաքների դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, դեղատները, գրասենյակներն ու առևտրի կենտրոնները։ Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։
Մանրամասն ➜