azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար-խորհրդատվություն Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների համար

17.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները սեմինար-խորհրդատվություն են իրականացրել Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների համար՝ 2021 թ․ հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունների, Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթների, համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։ Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Հրանտ Պապիկյանը ներկայացրել է իրավական ակտերը, պատասխանել մասնակիցների հարցերին։  

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների տնտեսավարողների մոտ

16.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակել են համատեղ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում։ Այսօր Covid-անվտանգության նորմերի պահպանումը դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների տնտեսավարողների մոտ։ Կատարվել է 168 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 6 խախտում, այդ թվում՝ 109 մանրամեծածախ առևտրի կենտրոն՝ 1 խախտում, 5 գրասենյակային տարածք՝ 1 խախտում, 19 դեղատուն՝ 0 խախտում, 35 տրանսպորտ՝ 4 խախտում։

Մանրամասն ➜


Ստուգայցեր ՀՀ մարզերում

16.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 123 ստուգայց։ Արձանագրվել է 68 խախտում։ Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։ Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։

Մանրամասն ➜




Վերադառնալ