ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով հերթական սեմինար-քննարկումը։ Սեմինարը վարել է ԱԱՏՄ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների հարցերին։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակում են հիգիենիկ հարցերի և կորոնավիրուսի կանխարգելման թեմայով իրազեկման աշխատանքներն ամառային մանկական ճամբարներում։ Այսօր տարածքային կենտրոնի համաճարակաբաններն ու հիգիենիստներն իրազեկման աշխատանք են իրականացրել Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» և Աղավնաձորի «Հեքիաթային կիրճ» ճամբարների 8-14 տարեկան երեխաների ու աշխատակիցների համար։ ԱԱՏՄ մասնագետների այցերն ամառային ճամբարներ շարունակական են։ Մինչ ամառվա սեզոնի սկիզբը մասնագետները հետևել էին նաև մանկական ճամբարների նախապատրաստական աշխատանքներին։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։ ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ճանապարհային Ոստիկանության ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել նաև դեղատներում, բուժհաստատություններում և առևտրի կետերում։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, տրվել են նախազգուշացումներ՝ խնդիրներն անհապաղ վերացնելու վերաբերյալ։ Ստուգայցերը շարունակվում են, խախտումները կրկնվելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Մանրամասն ➜