azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

09.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարվել 80 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 19 խախտում, այդ թվում՝ 35 հանրային տրանսպորտ՝ 4 խախտում, 18 մանրամեծածախ առևտրի կետ՝ 1 խախտում, 11 դեղատուն՝ 1 խախտում, 10 գրասենյակ՝ 7 խախտում, 6 պետական կառավարչական հիմնարկ՝ 6 խախտում։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է բանավոր նախազգուշացում։

Մանրամասն ➜


Ստուգայցեր՝ Կապան, Գորիս, Սիսիան, Վանաձոր, Արտաշատ, Վեդի, Էջմիածին, Աբովյան և Գավառ քաղաքներում

09.09.2021

Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների տեսուչները վերահսկողություն են իրականացրել Կապան, Գորիս, Սիսիան, Վանաձոր, Արտաշատ, Վեդի, Էջմիածին, Աբովյան և Գավառ քաղաքների դեղատներում, հյուրանոցներում, բանկերում, առևտրի կազմակերպություններում, գրասենյակներում և գեղեցկության սրահներում։ Արձանագրված խախտումները վերացնելու վերաբերյալ տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ։

Մանրամասն ➜


Ստուգայցեր պետական կառավարչական հիմնարկներ. արձանագրվել են խախտումներ

08.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարվել 70 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 18 խախտում, այդ թվում՝ 45 հանրային տրանսպորտ՝ 8 խախտում, 15 մանրամեծածախ առևտրի կետ՝ 3 խախտում, 3 դեղատուն՝ 0 խախտում, 4 գրասենյակ՝ 4 խախտում, 3 պետական կառավարչական հիմնարկ՝ 3 խախտում: Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է նախազգուշացում։

Մանրամասն ➜




Վերադառնալ