ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր համատեղ ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Կատարվել է 228 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 14 խախտում, այդ թվում՝ 27 հանրային տրանսպորտ՝ 3 խախտման արձանագրություն, 167 մանրամեծածախ առևտրի կենտրոն՝ 9 խախտում, 25 դեղատուն՝ 2 խախտում։
Մանրամասն ➜ԱԱՏՄ Հարավային, Հյուսիսային և Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողություն են իրականացրել Վանաձոր, Գյումրի, Իջևան, Գավառ, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում։ Դիտարկվել են Լոռու մարզի ՊԵԿ-ի սպասարկման բաժինը, ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, դեղատներ, գրասենյակներ, մարզադպրոց։ Կատարվել է ընդհանուր 68 ստուգայց, բացահայտվել է 22 խախտում։ Արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։
Մանրամասն ➜Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են Մարտունի, Գավառ, Աբովյան, Թալին Մասիս, քաղաքներում, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզի մի շարք քաղաքներում և հարակից գյուղերում։ Անցնող շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 6-10-ը, Տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 713 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 200 խախտում։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։
Մանրամասն ➜