azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում

01.10.2021

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 5430 ստուգայց։ Արձանագրվել է 915 խախտում։ Այդ թվում՝  Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 3118 ստուգայց, 273 խախտում,  Հարավային տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 39 խախտում,  Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 1056 ստուգայց, 537 խախտում,  Արևելյան տարածքային կենտրոն՝ 347 ստուգայց, 8 խախտում,  Արևմտյան տարածքային կենտրոն՝ 429 ստուգայց, 58 խախտում։ Այսօր Երևան քաղաքի տարածքային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել կրթական հաստատություններում։

Մանրամասն ➜


ԱԱՏՄ ղեկավարի այցը՝ Արևմտյան տարածքային կենտրոն

01.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով այսօր եղել է Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում՝ Արտաշատ քաղաքի գրասենյակում։ Հակոբ Ավագյանին զեկուցվել է կատարված աշխատանքների մասին։ Տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հանձնարարականներ։

Մանրամասն ➜


Տեսչական մարմինը հրավիրում է սեմինարի

30.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է իրազեկման սեմինարի՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարը կկայանա հոկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին։ Հրավիրվում են բժշկական կազմակերպությունների տնօրենները կամ բուժական գծով տեղակալները։ Գրանցվելու համար խնդրում ենք դիմում ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Մանրամասն ➜




Վերադառնալ