
Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության հարավային N զորամաս՝ հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ զինվորներին նվիրելու համար։ Նշենք, որ մեր թիմն արդեն երրորդ տարին անընդմեջ, սեփական նախաձեռնությամբ, Տեսչական մարմնի աշխատակիցների արհեստակցական միության միջոցների հաշվին, ամանորյա այց է իրականացնում տվյալ զորամաս:
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում՝ որպես անդամ, քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներգրավելու նպատակով տեղի է ունեցել վիճակահանություն։ Վիճակահանությանը մասնակցել է 4 հասարակական կազմակերպություն։ Արդյունքում հաղթող է ճանաչվել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական ՀԿ-ն։
Մանրամասն ➜
Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://clck.ru/ZDVEp
Մանրամասն ➜