ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը, երկամսյա դադարից հետո, վերսկսել է աշխատանքը՝ Գյումրիի օդանավակայանի վերագործարկման և կանոնավոր չվերթների իրականացմանը զուգահեռ։ Մասնավորապես, ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի առկայությունը և/կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի առկայությունը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ Անցնող շաբաթվա ընթացքում իրականացվել են ընդհանուր 3002 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրվել է 223 խախտում, նշանակվել 7 տուգանք։ Ընդ որում՝ այս շաբաթ ԱԱՏՄ Երևանի, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները համատեղ ուժերով վերահսկողություն են իրականացրել մայրաքաքում։ Արդյունքում Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում, սահմանվել՝ 7 տուգանք։ Հարավային տարածքային կենտրոնի մասնագետներն իրականացրել են 138 ստուգայց, արձանագրել՝ 31 խախտում, իսկ Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները համապատասխանաբար՝ 34 ստուգաց, 8 խախտում, 7 տուգանք։ Ամենօրյա ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հանդիպում է կայացել «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» (EIDSS) ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի, հասարակական անվտանգության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, նույն վարչության գլխավոր տեսուչ Եկատերինա Մելքումյանը, «Black & Veatch» կազմակերպության տարածաշրջանային մենեջեր Ասթեմիր Թաովը, «Black & Veatch»-ի հատուկ նախագծերի կորպորացիայի և «EIDSS & PACS» ընկերության վերլուծաբան Անաստասիա Հերաշչենկոն, ծրագրի հայաստանյան համակարգող Նշան Համբարձումյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» ներդրման հետ կապված ընթացիկ հարցեր, ինչպես նաև առաջիկայում [...]
Մանրամասն ➜