ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հանդիպում է կայացել «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» (EIDSS) ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի, հասարակական անվտանգության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, նույն վարչության գլխավոր տեսուչ Եկատերինա Մելքումյանը, «Black & Veatch» կազմակերպության տարածաշրջանային մենեջեր Ասթեմիր Թաովը, «Black & Veatch»-ի հատուկ նախագծերի կորպորացիայի և «EIDSS & PACS» ընկերության վերլուծաբան Անաստասիա Հերաշչենկոն, ծրագրի հայաստանյան համակարգող Նշան Համբարձումյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» ներդրման հետ կապված ընթացիկ հարցեր, ինչպես նաև առաջիկայում [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը մասնակցել է «Կյանք առանց ցավի» արշավի շրջանակներում կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը, որը նախաձեռնել էր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն։ Կլոր-սեղանի ժամանակ քննարկվել է պալիատիվ բուժօգնություն տրամադրողների համար փորձի փոխանակման հարթակի ստեղծման հարցը, ներկայացվել են ձեռքբերումներն ու խնդիրները, միջազգային փորձը, ինչպես նաև հնչել են ոլորտը բարելավելու առաջարկություններ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի և ՀՀ մարզային պալիատիվ բուժօգնություն տրամադրող և այլ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրում են նաև բժշկական լաբորատորիաները։ ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։ Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝ • մարդկանց կուտակումները, • դիմակ չկրելը, • սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։ Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։ Զգուշացում լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (հատկապես՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ)՝ Տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։ Խախտում թույլ տված [...]
Մանրամասն ➜