azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

06.08.2025

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ ՀՁ» ՍՊ ընկերությանը 05․08․2025թ․-ին տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր՝ «Միդոկալմ (տոլպերիզոն), 150մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ, Հունգարիա, սերիա՝ T4A553A և T4A552A, պիտանելիության ժամկետ՝ 10.2027թ․) դեղի վերաբերյալ։ Հետկանչի կարգադրագրի հիմք է հանդիսացել ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրությունը, առ այն, որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝սպեցիֆիկացիաների կամ որակի նորմատիվ փաստաթղթի կամ դեղագրքերի պահանջների հետ անհամապատասխանություն, ուստի անհրաժեշտ է դադարեցնել շրջանառությունը և իրականացնել հետկանչ։  Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաի օգտագործումից:

Մանրամասն ➜


Օգոստոսի 12-ից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարի N 79-Ն հրամանը

05.08.2025

2025 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի «Սուր շնչառական վարակների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջները» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանը։ Նորմատիվը սահմանում է ՍՇՎ-ի, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզությանը), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները: Կից ներկայացվում է հրամանը:  

Մանրամասն ➜


Կեղծ դիպլոմների բացահայտումներ Տեսչական մարմնի կողմից

04.08.2025

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին: Միաժամանակ, միջնորդագրեր են ներկայացվել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև՝ վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու նպատակով։ Տեսչական մարմինն օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակներում իրականացվող վերահսկողության ընթացում [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ