
2026 թվականի սեպտեմբերի 15-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից «Արևշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվել է իրազեկման սեմինար։
Սեմինարի ընթացքում ներկայացվել են աշխատանքային պայմանների փոփոխությանը, աշխատաժամանակին, համատեղությամբ աշխատանքին և ծնողական ժամին վերաբերող օրենսդրական կարգավորումները։
Միաժամանակ մասնակիցների կողմից բարձրացվել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնք քննարկվել են մասնագետների հետ։

