
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները2026 թվականի սեպտեմբերի 11-ին շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում՝ բազմաբնակարան շենքերի և համալիրների կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնող տնտեսավարողների մոտ։
Շրջայց-իրազեկման շրջանակներում հիմնականում անդրադարձ է կատարվել շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին, մասնավորապես՝
Իրազեկման ընթացքում մասնագետները պատասխանել են տնտեսավարողների և աշխատողների բարձրացրած հարցերին՝ ներկայացնելով աշխատանքի անվտանգության ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Շրջայց-իրազեկման աշխատանքները միտված են շինարարական հրապարակներում աշխատանքի անվտանգության պահանջների պահպանման մակարդակի բարձրացմանը, աշխատողների անվտանգության և առողջության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը և հնարավոր դժբախտ դեպքերի կանխարգելմանը։


