
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել հերթական իրազեկման սեմինարը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 97-Ն հրամանով սահմանված պահանջների վերաբերյալ: Ըստ այդմ՝ փոփոխություն է կատարվել նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 48-Ն հրամանում։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության բժիշկ-համաճարակաբաններ Արմենուհի Ներսիսյանը և Ժանետա Պետրոսյանը։ Բժշկական կազմակերպությունների չորս տասնյակից ավելի ներկայացուցիչներին մասնագետները թեմատիկ ներկայացման միջոցով ծանոթացրել են հրամանին, կատարված փոփոխություններին։ Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան, քննարկում։
Մանրամասն ➜
Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում՝ մարտի 14-19-ը, իրականացրել են ընդհանուր 1043 ստուգայց, արձանագրել՝ 6 խախտում, տվել 4 նախազգուշացում, կայացրել տուգանքի 1 որոշում։ Արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։
Մանրամասն ➜
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էր 3 հարց` 1. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածության ներկայացում և հավանության արժանացում։ 2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու հարցի քննարկում և հավանության արժանացում։ 3. Այլ հարցեր։ Խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել օրակարգի հարցերին։
Մանրամասն ➜