azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները և տեսչական մարմնի գործառություները՝ սեմինարի թեմա

28.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը մասնակցել է «ՀՀ աշխատանքային օրենսգիրք. սպասվող փոփոխություններ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին. կառուցվածքն ու գործառություները» թեմայով սեմինարին: Այն նախաձեռնել էր «Սոլիդարիթի սենթր» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը։ Սեմինարի ընթացքում քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, դրանում նախատեսված փոփոխությունները: ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետը ներկայացրել է Տեսչական մարմնի կառուցվածքը, աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողական գործառույթները, ոլորտի ստուգումների համար նախատեսված և կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Մանրամասն ➜


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ու «Գործք» ՍՊ ընկերությունը սերտ կհամագործակցեն

25.03.2022

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և «Գործք» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել։ Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝ տեղեկատվության փոխանակում, տեսչական մարմնի գործունեության լուսաբանում, պետություն-հասարակություն հետադարձ կապի ապահովում, աջակցություն հասարակության լայն շերտերին Տեսչական մարմնի հաշվետվողականությունն ապահովելու հարցում, տեսչական մարմնի կողմից գործատուներին և աշխատողներին հետաքրքրող հարցերին տրված խորհրդատվությունների հանրայնացում, «Գործք» ամսագրում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հատուկ անվանական էջի տրամադրում: Հուշագրի նպատակը աշխատանքային իրավունքի և աշխատանքի անվտանգության պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին հանրային ներուժի ներգրավումը, պետություն-մասնավոր ընկերություն-աշխատող հարաբերություններում գործընկերային վստահելի համագործակցության ձևավորումն է։

Մանրամասն ➜


Հանդիպում-քննարկում՝ Ազգային ժողովում

25.03.2022

Ազգային ժողովում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել Տեսչական մարմնի ղեկավարի և Տեսչական մարմնի գործունեության ոլորտների՝ առողջապահական և աշխատանքի, գլխադասային հանձնաժողովների նախագահների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է Տեսչական մարմնի ընթացիկ աշխատանքները, քննարկվել են այն օրենսդրական բացերը, որոնք խնդիրներ են առաջացնում վերահսկողական աշխատանքներ իրականացնելիս պրակտիկ դաշտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները կազմակերպել պարբերաբար՝ անդրադառնալով առանձին ոլորտային խնդիրներին։

Մանրամասն ➜




Վերադառնալ