
ՀՀ կառավարության մարտի 31-ի նիստում N 428 -Ն որոշմամբ լրացում է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Ըստ այդմ՝ Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում մանրէազերծման գործունեության սանիտարահիգիենիկ հակահամաճարակային վերահսկողության (ՏԳՏԴ ծածկագիր՝ Q 86.10)) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 1 հավելվածի N 1.17 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: Հիշեցնենք, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3iVlOvG
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է աշխատանքային քննարկում՝ Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների աշխատողների մասնակցությամբ։ Քննարկվել են ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստում աշխատանքային իրավունքի վերահսկողության բնագավառում հաստատված ստուգաթերթի կիրակման վերաբերյալ հարցեր։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն անցած շաբաթվա ընթացքում՝ մարտի 21-26-ը, հանրապետության ողջ տարածքում իրականացրել են 1190 ստուգայց՝ դիտարկելով առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 4 խախտում և դրանց հիմքով կազմել ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 2 որոշում։ Արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանի պահանջների չկատարմանը, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։
Մանրամասն ➜