Տեսչական մարմնի ղեկավարի մարզային այցելությունները շարունակվում են։ Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը խորհրդակցություն են անցկացրել մարզային բուժհաստատությունների ղեկավարների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և մասնագիտական ստորաբաժանումների պետերը։ Մարզպետ Արգիշտի Մեխակյանը, կարևորել է նման հանդիպումը՝ ընդգծելով, որ քննարկումների, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աշխատանքային մի շարք բացթողումներ։ Հանդիպման ընթացքում Սլավիկ Սարգսյանն ընդգծեց գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային [...]
Մանրամասն ➜Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները։ Մասնավորապես՝ Ուժեղացնել հակահամաճարակային ռեժիմը (ջերմային ռեժիմի պահպանում, ընթացիկ ախտահանում, դիմակների օգտագործում), Բուժանձնակազմի կողմից աշխատանքի ժամանակ օգտագործել միանվագ դիմակներ` փոխելով 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, Ախտահանել սեզոնային գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդի շրջապատի առարկաները և միջավայրը, իսկ հիվանդասենյակները, միջանցքները, ընդհանուր [...]
Մանրամասն ➜Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված, հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով, ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատութ յուններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոններով և նորմերով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» [...]
Մանրամասն ➜