
ՀՀ կառավարության հուլիսի 14-ի նիստում N 1054 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված N 3-ում կատարվել են փոփոխություններ: Համաձայն որի՝ N 3․12 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի (Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.21 (ՏԳՏԴ)): «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3yHu5e2
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում մեկնարկել է սեմինարների շարք՝ «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։ Կարողությունների զարգացման նպատակով անցկացվող սեմինարներին կմասնակցեն Տեսչական մարմնի գլխամասի և մարզային ստորաբաժանումների աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության տեսուչները։ 11 օրյա դասընթացները կզուգակցվեն իրավաբանական խորհրդատվություններով։ Սեմինարը կվարի ընտրված փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը։ «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրամիության աջակցությամբ։
Մանրամասն ➜
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է իրազեկման սեմինար՝ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վարման և վերահսկողության վերաբերյալ։ Սեմինարը վարել են Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը և Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Բանախոսները ներկայացրել են ոլորտի էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման անցումային փուլի հետ կապված խնդիրները։ Հաջորդել է հարց ու պատասխան, քննարկում։ Սեմինարին մասնակցել են բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մանրամասն ➜