ՀՀ կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում N 1364 -Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված N 3-ում կատարվել է փոփոխություն: Համաձայն որի՝ N 3․9 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի (0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.21, 86.22 (ՏԳՏԴ)): «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://cutt.ly/GCut3bN
Մանրամասն ➜Տեսչական մարմին դիմած քաղաքացի Ե. Գ.-ի դիմումի հիման վրա իրականացված միջոցառման արդյունքում պարզվել է` «X» ընկերությունում աշխատանքային փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով առաջադրված աշխատանքային պահանջներին չհամապատասխանելու հիմքով 2022 թվականի հուլիսի 15-ին լուծվել է նրա հետ նույն թվականի ապրիլի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։ «X» ընկերության և քաղաքացու միջև 2022 թվականի ապրիլի 15-ին աշխատանքային հարաբերություններ չեն ծագել, այլ հրամանով փոփոխվել են վերջինների միջև աշխատանքային հարաբերություններ սկսելու մասին 2016 թվականի մայիսի 5-ին կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքի պայմանները։ Հետևաբար` քաղաքացու համար փորձաշրջան չէր կարող սահմանվել և փորձաշրջանի արդյունքներով վերջինս չէր կարող ազատվել աշխատանքից։ Տեսչական մարմնի ձեռնարկած գործողությունների արդյունքում՝ անվավեր են ճանաչվել փորձաշրջան սահմանելու և աշխատանքային պայմանագրի լուծման մասին հրամանները, վճարվել [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-ն հրամանով հաստատված սանիտարական կաննոների և նորմերի համաձայն անհրաժեշտ է՝ դասացուցակները կազմելիս հաշվի առնել դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը, բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ` պատմություն, աշխարհագրություն և այլն, օրվա և շաբաթվա ընթացքում ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը` բնական, մաթեմատիկական և հումանիտար առարկաների դասաժամերը երգի, նկարչության և ֆիզիկական դաստիարակման դասաժամերին, պարապմունքների ընթացքում ստեղծել կարճատև դադարներ` երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով, ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին հասնել առավելագույնի և իջնեցնել դասաժամի ավարտին: Դասացուցակը համարվում է սխալ կազմված, երբ օրվա բալերի առավելագույն գումարը լինում է շաբաթվա սկզբի և վերջի օրերին, [...]
Մանրամասն ➜